«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Չելսի»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Վիլի Կաբալյերոն կարիերան շարունակելու է «Չելսիում»,- տեղեկացնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Արգենտինացին «ազնվականներին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ երեկ ավարտվել է «քաղաքայինների» հետ նրա պայմանագրի ժամկետը: 35-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» դառնալու է Ասմիր Բեգովիչի փոխարինողը, ով տեղափոխվել է «Բորնմութ»:

Կաբալյերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում էր հանդես գալիս 2014 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում