«Բանանցն» ընկերական խաղ է անցկացրել նորաստեղծ «Արցախի» հետ (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Բանանցն» առաջին ընկերական խաղն է անցկարցել: Արամ Ոսկանյանի թիմը մրցել է նորաստեղծ «Արցախի» հետ: Երևանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Բանանցի» ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Թիմերը խաղը սկսել են հետևկալ կազմերով.

«Բանանց» – Ստեփան Ղազարյան, Վարդան Սաֆարյան, Գագիկ Մաղաքյան, Գևորգ Հովհաննիսյան, Ժիրայր Մարգարյան, Արամ Բարեղամյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան, Ղուկաս Պողոսյան, Վահագն Այվազյան, Նորայր Գյոզալյան:

«Արցախ» – Գրիգոր Մակարյան, Համլետ Ասոյան, Գոռ Մկրտումյան, Արթուր Սահակյան, Արմեն Դուրունց, Ժորա Նազարյան, Արթուր Գրիգորյան, Արմո Ադամյան, Վահան Ադլոյան, Դավիթ Բաբայան, Կարեն Շահբազյան:

Երկրորդ կեսում տանտերերի կազմն ամբողջովին փոխել է.

Արամ Հայրապետյան, Գևորգ Խուլոյան, Մատվեյ Գույգանով, Նարեկ Պետրոսյան, Հակոբ Համբարձումյան, Ռումյան Հովսեփյան, Աշոտ Ադամյան, Ալեքսանդր Ջոկովիչ, Էդգար Մալաքյան, Էմիլ Եղիազարյան, Հայկ Ոսկանյան:

Հիշեցնենք, որ 2017-18թթ. մրցաշրջանում «Արցախը» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում