Պաշտոնական. «Ռոմայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Զենիթ»

«Զենիթը» պաշտոնապես հայտարարել է «Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Արգենտինացու տրանսֆերը կազմել է 23 միլիոն եվրո: Եվս 4 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սանն է: Նա նախկինում հանդես է եկել նաև «Կիևոյի» ու «Էմպոլիի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում