Կոնֆեդերացիաների գավաթ. Ամենաշատ հարված ու սուր փոխանցում կատարող խաղացողները

«InStat» վիճակագրական կայքը հաշվարկել է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միջինը մեկ խաղում ամենաշատ հարված կատարող ֆուտբոլիստն էր: «Ռեալի» ռմբարկուն մեկ խաղում 4 հարված է կատարել:

32-ամյա հարձակվողն ամենաշատ հարված կատարողն էր նաև նախորդ մրցաշրջանի թոփ-5 առաջնություններում: Ռոնալդուն միջինը մեկ խաղում 5,5 հարված է կատարել:

Կոնֆեդերացիաների գավաթում ընդհանուր հարվածների թվով Արտուրո Վիդալն է` 18 հարված:

Մրցաշարում սրող փոխանցումների հաշվարկում առաջատարը դարձել է Ալեքսիս Սանչեսը: Չիլիի ընտրանու առաջատարը միջինը մեկ խաղում 5,1 սուր փոխանցում է կատարել: Ավարտված մրցաշրջանի թոփ-5 լիգաներում այդ ցուցանիշով 28-ամյա ֆուտբոլիստը երկրորդ ցուցանիշն ունի` մեկ խաղում 8,2:

Սուր փոխանցումների թվով առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին էր, ով մեկ խաղում միջինը 9,2 անգամ իր թիմակիցներին վտանգավոր դիրք է դուրս բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում