Հայաստանի հավաքականի առաջատարներին թույլ չեն տվել մեկնել Մալթա

Հուլիսի 4-ին, Մալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի բասկետբոլի ընտրանին։ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների,- տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացայի մամուլի ծառայությունից:

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այդ դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին երեքը Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ են, իսկ Վիկտորիա Տոնոյանը նաև ավագն է։

Այսօր՝ Երևանի ժամանակով 17։30-ին, Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 մարզուհի։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում