«Բորուսիայի» ֆուտբոլիստը փոխեց քաղաքը, բայց ոչ թիմի անվանումը

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մաթիաս Գինտերը տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսսիա»,- հայտնում է վերջինիս մամուլի ծառայությունը։

Գործարքի արժեքի մասին տեղեկություն նշված չէ, սակայն «Transfermarkt»-ի տեղեկությամբ այն կազմելու է 17 միլիոն եվրո: Մոտակա ժամանակահատվածում 23-ամյա ֆուտբոլիստը, ով օրերս Գերմանիայի հավաքականի կազմում դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի չեմպիոն, կժամանի «գլադբախի» մարզաբազա, որտեղ բուժզննման կենթարկվի:

Գինտերը ռուրյան թիմում էր հանդես գալիս 2014 թվականից: Այս ընթացքում նա «Բորուսսիայի» կազմում 102 խաղ է անցկացրել, որոնցում 4 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում