«Marca». «Ատլետիկոն» 40-միլիոնանոց տրանսֆեր կկատարի, բայց…

«Սևիլյայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիտոլոն մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն: «Marca»-ն հայտնում է, որ մադրիդցիները 40 միլիոն եվրոյով գնելու են իսպանացու տրանսֆերը:

«Հնդիկների» նկատմամբ սահմանված տրանսֆերային արգելքի պատճառով 27-ամյա ֆուտբոլիստին մինչև 2018 թվականի հունվար չեն կարողանա հայտավորել, ուստի նա կես տարվա վարձակալությամբ հանդես է գալու «Լաս Պալմասում»: Միայն հունվարին վինգերը կմիանա Դիեգո Սիմեոնեի թիմին:

Վիտոլոն նախկինում հանդես է եկել հենց «Լաս Պալմասում», որտեղից 2013 թվականին տեղափոխվել է «Սևիլյա»: Ըստ այն ժամանակվա պայմանավորվածության` կանարյան կղզիների ակումբը ստանալու է ֆուտբոլիստի վերավաճառքի գումարի 12 տոկոսը: Այսպիսով, «դեղնակապույտներն» առաջիկա գործարքից վաստակելու են 5 միլիոն եվրո:

Իսպանացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Չելսին», սակայն նա ընտրել է «Ատլետիկոն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում