Լակազետը ժամանել է Լոնդոն

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ժամանել է Լոնդոն: «Sky Sports»-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացին բուժզննում է անցնում «Արսենալի» համար:

Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» հետ 5 տարվա պայմանագիր կկքնի: Ավելի վաղ «Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլան հայտարարել էր, որ տրանսֆերը կազմելու է մոտ 50 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 45 խաղի, որոնցում 37 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում