«Ման․ Յունայթեդը» չի հանձնվում․ նոր առաջարկ Պերիշիչի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անպայման ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը։

Չնայած վերջին շաբաթների ընթացքում «Ինտերը» մերժել է «կարմիր սատանաների» հետ բանակցելու առաջարկները՝ Պերիշիչի համար խոշոր գումար պահանջելով, անգլիական կողմը չի պատրասվում հանձնվել։ «Football Italia»-ն հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է ներկայացնել՝ տրանսֆերի համար 40 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն հայտնելով։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միլիոն ֆունտ սթերլինգ (29.4 միլիոն եվրո) էր առաջարկել, իսկ «Ինտերը» պահանջել էր առնվազն 44 միլիոն ֆունտ (49.8 միլիոն եվրո)։ Դեռ հայտնի չէ, թե «Ինտերն» ինչպես կարձագանքի այս առաջարկին։

2016-17թթ․ մրցաշրջանում Իվան Պերիշիչն «Ինտերի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել է նույնքան գոլային փոխանցում։ 28-ամյա խորվաթ ֆուտբոլիստը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը», «Ինտերի» հետ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում