ԵԱ․ Հայաստանի Մ-18 հավաքականները մեկնարկեցին պարտություններով

Մալթայում մեկնարկեց մինչև 18 տարեկան կանանց բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: 

Հայաստանի ընտրանին մեկնարկային խաղում 35:54 հաշվով զիջեց Կիպրոսին: Ի տարբերություն մրցակցի, Հայաստանն ընդամենը 7 խաղացող ուներ հայտացուցակում, քանի որ Իտալիայի դեսպանատունը վիզա չէր տրամադրել մեր ընտրանու 4 առաջատար խաղացողների: Գործնականում Հայաստանը խաղաց առանց փոխարինումների․ նման իրավիճակում ուժերը բավարարեցին միայն առաջին 2 քառորդներում հավասար պայքար մղելու համար։

Կիպրոսի Նիկոսիա քաղաքում էլ մեկնարկել է մինչև 18 տարեկան տղաների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի Մ-18 հավաքականը ևս պարտությամբ մեկնարկեց՝ 47-80 հաշվով զիջելով Կիպրոսի հավաքականին:

Հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Կոսովոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում