Պաշտոնական. Պեպեն նոր թիմ ունի (լուսանկարներ)

«Ռեալի» նախկին պաշտպան Պեպեն կարիերան շարունակելու է «Բեշիկթաշում»:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր է կնքել ստամբուլցիների հետ,- գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ավելի շուտ հայտնի է դարձել, որ համաձայանգիրը նախատեսված է լինելու 2 տարով, այդ ընթացքում պաշտպանը կվաստակի 10-12 միլիոն եվրո:

34-ամյա ֆուտբոլիստը պայմանավարվածություն ուներ «Պարի Սեն Ժերմենի» հետ, բայց վերջին պահին գործարքը խափանվել է:

Պեպեն «Ռեալում» էր հանդես գալիս 2007 թվականից: Հուլիսի 1-ին ավարտվել է մադրիդցիների հետ նրա պայամանգրի ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում