«Ռեալը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» 80-միլիոնանոց առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական փորձն է կատարել «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու համար, սակայն կրկին մերժում է ստացել: Այդ մասին գրում է «Goal.com»-ը:

Անգլիական ակումբի նախորդ առաջարկը կազմում էր 70 միլիոն, որը բարձրացվել է մինչև 80 միլիոնի, սակայն «Արքայական ակումբը» կրկին այն չի ընդունել: Մադրիդցիներն ակնկալում են ավելի մեծ գումար ստանալ: Ըստ որոշ տեղեկությունների` անձամբ Մորատան ցանկություն է հայտնել միանալու «կարմիր սատանաներին»:

Աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է ակումբի ղեկավարությունից, որ դեռ ձեռք չեն բերել իր պահանջած ֆուտբոլիստներին, որոնց թվում են Մորատան, Իվան Պերիշիչը («Ինտեր») և Նեմանյա Մատիչը («Չելսի»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում