Պաշտոնական. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ»
06/07/2017 10:57
Նմանատիպ
«Ատլետիկոյի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը դարձել է «Ռեալի» ֆուտբոլիստ: 19-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր,- հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել որ տրանսֆերը կազմելու է 26 միլիոն եվրո: Էրնանդեսի հրաժարագինը կազմում էր 24 միլիոն, սակայն «սերուցքայինները» 2 միլիոն ավելի են վճարել, որպեսզի լավ հարաբերություններ պահպանեն իրենց համաքաղաքացիների հետ:
Պաշտպանի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 10-ին:
Նախորդ մրցաշրջանը Թեոն վարձակալությամբ անցկացրել է «Ալավեսում», որի կազմում Լա լիգայում մասնակցել է 32 խաղի, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում