Գարի Կասպարովը վերսկսում է կարիերան

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը շախմատ է վերադառնում:

54-ամյա շախմատիստը մասնակցելու է Սենտ Լուիսում կայանալիք համաշխարհային Գրան-տուրի խաղարկությանը` «Sinquefield Cup»-ին,- տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Կասպարովը կազմակերպիչների կողմից «wild card» է ստացել:

Մրցաշարին մասնակցելու են նաև Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին (երկուսն էլ Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դավիդ Նավարան (Չեխիա), Լեներ Դոմինգեսը (Կուբա) և Լե Կուանգ Լեմը (Վիետնամ):

Կասպարովը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2005 թվականին: Դրանից հետո նա մի քանի անգամ մասնակցել է ընկերական խաղերի ու մրցաշարերի:

«Sinquefield Cup»-ը կկայանա օգոստոսի 14-9-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում