«Ուիմբլդոն»․ Նադալը պայքարից դուրս թողեց Խաչանովին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ՝ առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի նկատմամբ։

Մրցաշարի չորրորդ համարը 2 ժամ, 14 րոպե տևած խաղում հաղթեց 6:1, 6:4, 7:6 (7:3) հաշվով։ Նադալը թույլ տվեց մեկ կրկնակի սխալ, իրացրեց 4 բրեյք-փոյնթ՝ 15 հնարավորից, իսկ Խաչանովի ակտիվում գրանցվեց 13 էյս, 6 սխալ սեփական մատուցման ժամանակ, 1 բրեյք։

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Նադալը մրցելու է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլլերի հետ։

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում