«Յուվենտուսի» դարպասապահը տեղափոխվեց «Վալենսիա»

«Վալենսիան» պաշտոնապես հայտարարել է «Յուվենտուսից» դարպասապահ Նետուի տրանսֆերը գնելու մասին։

27-ամյա բրազիլացին «չղջիկների» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։ Հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարքն արժեցել է 7 միլիոն եվրո։

2016-17թթ․ մրցաշրջանում Նետուն թուրինյան ակումբում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, որոնցում բաց է թողել 2 գնդակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում