«Տուր դե Ֆրանս». 7-րդ փուլի հաղթողին ու երկրորդ տեղին բաժանել է 0,0003 վայրկյան (տեսանյութ)

«Տուր դե Ֆրանս-2017»-ի 7-րդ փուլն անցկացվել է Տրուայի ու Նյուի-Սեն-Ժորժի միջև ընկած 213,5 կմ տարածքում:

Հաղթողը որոշվել է բազմաթիվ կրկնապատկերների միջոցով, քանի որ գերմանացի Մարսել Կիտելը նորվեգացի Էդվարդ Բոսոն Հագենին գերազանցել է ապշեցուցիչ` 0,0003 վայրկայնով: Եզրագիծը երրորդ տեղով է հատել ավստրալացի Մաքլ Մեթյուզը:

Ընդհանուր հաշվարկը շարունակում է գլխավորել Քրիս Ֆրումը, ում արդյունք է 28 ժամ 47 րոպե 51 վայրկյան: 12 վայրկյանով բրիտանացուն զիջում «Սկայում» նրա թիմակից ու համաերկրացի Ջերեյն Թոմասը, իսկ երրորդ տեղում է «Աստանան» ներկայացնող իտալացի Ֆաբիո Արուն (+14):

Հետևեք մեզ նաև Telegram-ում