Քենիացի վազորդը կարողացել է փախչել երկու արջերից

Մարաթոն վազող քենիացի Մարուբե Մոնինդան պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ի Մեն նահանգում մարզման ժամանակ փախչել երկու սև արջից:

«Մարզումային վազքի ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի տուն գնալ, տեսա, թե ինչպես են արջերն իմ կողմը քայլում: Նրանք նկատեցին ինձ և կանգ առան: Ես նույնպես կանգնեցի: Հարկավոր էր արագ որոշում կայացնել՝ ծա՞ռ բարձրանալ, շրջվել ու վազե՞լ, թե՞ փախչել լճի կողմը: Որոշեցի վազել, բնազդս հուշեց, որ դա լավագույն որոշումը կլինի:

Վազեցի մոտակայքում գտնվող տան ուղղությամբ, չէ՞ որ չէի պատրաստվում կռվել նրանց հետ: Բարձրացա պատշգամբի վրա, այնտեղ նույնիսկ դուռ չկար, հասարակ ցանց էր, որն ինձ չէր փրկի: Արջերը մոտեցան սյունասրահին, հոտոտեցին այն, հետո պտույտ կատարեցի տան շուրջ և հեռացան»,- Մոնինդայի խոսքերն է մեջբերում «Sun Journal»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում