«Ինտերն» ու «Ֆիորենտինան» համաձայնության են հասել

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Բորխա Վալերոն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Երկու ակումբները համաձայնեցրել են 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը,- գրում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Գործարքը կազմելու է 5,5 միլիոն եվրո, ևս 1,5 միլիոն եվրո հնարավոր է բոնուսների տեսքով: Իսպանացին «ներաձուրիի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքելու, ըստ որի տարեկան կստանա 3 միլիոն եվրո: Կիսապաշտանի բուժզննումը նշանակված է հուլիսի 10-ին:

Վալերոն «Ֆիերոնտինայի» կազմում է հանդես գալիս 2012 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում