«Ուիմբլդոն»․ Ջոկովիչը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ՝ առավելության հասնելով լատվիացի Էրնեստ Գուլբիսի նկատմամբ։

2 ժամ, 11 րոպե տևած խաղում սերբ թենիսիստը հաղթեց 6:4, 6:1, 7:6 (7:2) հաշվով։ Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 21 «վիններս», 4 բրեյք-փոյնթ՝ 11 հնարավորից, իսկ Գուլբիսի ակտիվում՝ 13 էյս, 7 կրկնակի, 1 բրեյք-փոյնք՝ 4 հնարավորից։

1/4 եզրափակչի ուղեգրի Նովակ Ջոկովիչը մրցելու է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյի հետ, ով պայքարից դուրս է թողել հայրենակից Գաել Մոնֆիսին։



 

Հետևեք մեզ նաև Telegram-ում