Օզիլ․ Ուրախ ենք, որ Լակազետը միացել է մեզ
08/07/2017 23:17
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ալեքսանդր Լակազետի տեղափոխությանը։
-Ալեքսանդրը հիանալի հարձակվող է, որ Ֆրանսիայի առաջնությունում շատ գոլեր է խփել ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ դրանից առաջ։ Մենք շատ ուրախ ենք, որ նման կարգի հարձակվող ենք ձեռք բերել։ Նա միշտ ցանկանում է գոլ խփել, սառնասիրտ է, երբ հայտնվում է նպաստավոր դիրքում։
Համոզված եմ՝ Լակազետը երջանիկ է «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ, իսկ մենք ուրախ ենք, որ նրան արդյունավետ փոխանցումներ կատարելու հնարավորություն կունենանք և կօգնենք աչքի ընկնել,- ասել է Օզիլը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում