«Բանանցը» չի երկարաձգել Դրոբարովի և Ադամսի հետ պայմանագրերը

«Բանանցում» իրենց ելույթները չեն շարունակի կենտրոնական պաշտպաններ Վլատկո Դրոբարովն ու Լայոնել Ադամսը: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երկու ֆուտբոլիստների և «Բանանցի» միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

Մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովը «Բանանցում» անցկացրեց երկու ամբողջական մրցաշրջան՝ երկու մրցաշրջանում էլ լինելով թիմում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը: Դրոբարովը մասնակցել է Հայաստանի առաջնության 52 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: 9 անգամ նա մասնակցել է Հայաստանի գավաթի հանդիպումների, 1 անգամ էլ՝ Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման: Արդեն հայտնի է, որ Դրոբարովը կարիերան կշարունակի կիպրոսյան «Արիս» թիմում:

Լայոնել Ադամսը 2016-ի հունվարին միացավ «Բանանցին» և մասնակցել է Հայաստանի առաջնության՝ 24, գավաթի խաղարկության՝ 7, սուպերգավաթային 1 հանդիպման:

Երկու ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» կազմում դարձել են Հայաստանի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում