Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու «Սևանա լիճ» միջազգային մրցաշարին

Հուլիսի 13-ին կմեկնարկի ամենամյա «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը։

Այս տարի մրցաշարի մասնակիցներն են ՄԳ Բասսեմ Ամինը (Եգիպտոս), ՄԳ Դանիիլ Դուբովը (Ռուսաստան), ՄԳ Իգոր Կովալենկոն (Լատվիա), ՄԳ Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), ՄԳ Դարիուշ Շվերցը (Լեհաստան), ՄԳ Թամիր Նաբատին (Իսրայել), ՄԳ Սամվել Տեր-Սահակյանը, ՄԳ Հովհաննես Գաբուզյանը, ՄՎ ՄանուԷլ Պետրոսյանը և ՄՎ Հայկ Մ. Մարտիրոսյանը (Հայաստան)։

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղերը կընթանան հուլիսի 14-22-ը, Սևանի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում