Մոուրինյու․ Կզգանք Ռունիի փորձի և վճռականության պակասը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ուեյն Ռունիի՝ «Էվերթոն» տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը «Էվերթոնի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։

-Գաղտնիք չէ, որ ես վաղուց Ռունիի երկրպագուն եմ եղել։ Նա ինձ համար պրոֆեսիոնալիզիմի օրինակ է, նրա անունը կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ։ Հեշտ չէ տեսնել, որ մեծագույն ֆուտբոլիստը խաղում է ավելի քիչ, քան ցանկանում է։ Ես չէի կարող խոչընդոտել նրա՝ «Էվերթոն» վերադառնալու ցանկությանը։

Մենք կզգանք նրա փորձի, վճռականության պակասը։ Նրան ամենալավն եմ մաղթում,- ասել է պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում