Վան Դեյկը չի կորցրել «Լիվերպուլ» տեղափոխվելու հույսը

«Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն ակումբի ղեկավարությանը հայտնել է «Լիվերպուլ» տեղափոխվելու ցանկության մասին։ 26-ամյա հոլանդացին չի թաքցնում, որ նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է փոխել ակումբը և աշխատել Յուրգեն Կլոպի գլխավորութամբ։ 

«Liverpool Echo»-ի հաղորդմամբ, «Սաութհեմփթոնը» համաձայն է բանակցել, եթե «Լիվերպուլը» 75 միլիոն ֆունտ սթերլինգից ոչ պակաս գումար առաջարկի տրանսֆերի համար։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ վան Դեյկը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Պաշտպանը համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը, սակայն «Լիվերպուլը» ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել «Սաութհեմփթոնից» ֆուտբոլիստի հետ անկախ բանակցություններ վարելու համար և հրաժարվեց գործարքից։ «Սրբերը» սպառնացել էին բողոք ներկայացնել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային, որ «Լիվերպուլն» անօրինական կերպով է բանակցել իրենց ֆուտբոլիստի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում