Պաշտոնական․ Ռյուդիգերը տեղափոխվեց «Չելսի» (լուսանկարներ)

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Ռոմայից» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերը գնելու մասին։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ «Չելսիում» Ռյուդիգերը հանդես է գալու «2» համար մարզահագուստով։ Գործարքն արժեցել է 35 միլիոն եվրո, ևս 4 միլիոն եվրո հնարավոր է պարգևավճարի տեսքով։

«Անհամբերությամբ եմ սպասում նոր թիմակիցներիս հետ հանդիպմանը և շատ հպարտ եմ, որ պաշտոնապես դարձել եմ «Չելսիի» ֆուտբոլիստ»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «ազնվականների» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանն Անտոնիո Ռյուդիգերը վարձավճարով «Շտուտգարտից» տեղափոխվեց «Ռոմա», իսկ մեկ տարի անց հռոմեական ակումբը գնեց նրա տրանսֆերը։ «Ռոմայում» Ռյուդիգերը մասնակցել է 72 հանդիպման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում