Մինո Ռայոլայի գործակալները (ծաղրանկար)

Հայտնի գործակալ Մինո Ռայոլան հերթական շահավետ գործարքն է իրականացրել։ «BBC Sport»-ի հաղորդմամբ, Ռոմելու Լուկակուի՝ «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար Ռայոլան «կարմիր սատանաների» ղեկավարությունից 11 միլիոն եվրո պարգևավճար է ստանալու։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի հերոսը հենց Ռայոլան է։ Մոմանին Ռայոլայի հաճախորդներին՝ Զլատան Իբրահիմովիչին, Մարիո Բալոտելիին, Ռոմելու Լուկակուին, Հենրիխ Մխիթարյանին, Պոլ Պոգբային, Ջանլուիջի Դոնարումային պատկերում է Ջեյմս Բոնդի կերպարում՝ ակնարկելով, որ նրանց շնորհիվ Մինոն վայելում է կյանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում