ԵԱ C դիվիզիոն․ Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը, տղամարդկանցը՝ 6-րդ

Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ:

Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 խաղում տոնելով 3 հաղթանակ: Այսպիսով, Հայաստանի հավաքականն ապահովեց առաջնությունում երկրորդ հորիզոնականը։ Առաջնության վերջին խաղում առաջատար Կիպրոսը մրցելու է Ջիբրալթարի հետ:

Կիպրոսում էլ ավարտվեց բասկետբոլի տղամարդկանց մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության վերջին խաղում 52-74 հաշվով զիջեց Կոսովոյի հավաքականին և առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում