«Ալաշկերտը» ժամանել է Մինսկ
10/07/2017 14:22
Նմանատիպ
Այսօր լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունը ժամանել է Մինսկ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երեկոյան երևանյան թիմն իր առաջին մարզումը կանցկացնի Բելառուսի մայրաքաղաքում: Հուլիսի 11-ին «Ալաշկերտը» նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենայում»:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Աբրահամ Խաշմանյանի թիմի հայտացուցակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում