Աշոտ Բարսեղյանն այլևս «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչը չէ

Աշոտ Բարսեղյանն այլևս «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչը չէ

Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն այսուհետ կզբաղեցնի կապանցիների գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Աշոտ Բարսեղյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած ժամանակահատվածի, դրսևորած եռանդի ու նվիրվածության համար և հաջողություններ մաղթել արդեն նոր պաշտոնում։

Թիմի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում