Դանի Ալվեսը դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (տեսանյութ)

Դանի Ալվեսը դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (տեսանյութ)

Աջ պաշտպան Դանիել Ալվեսն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»: 34-ամյա ֆուտբոլիստի ու փարիզցիների միջև կնքված պայմանագիրը կգործի մինչև 2019 թվականի ամառը:

Ֆրանսիական թիմում բրազիլացին հանդես է գալու 32 համարի մարզաշապիկով: Ոչ պաշտոնական տվյալներով` համաձայնագիրը նախատեսված է լինելու 2 տարով, այդ ընթացքում նա ընդհանուր ստանալու է 28 միլիոն եվրո: Ալվեսի ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ քիչ աշխատավարձ էր առաջարկել:

Նախորդ մրցաշրջանն Ալվեսն անցկացրել է «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը խզել է երկկողմ համաձայնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում