«Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» խոշոր տրանսֆեր են համաձայնեցրել

«Տոտենհեմի» աջ պաշտպան Կայլ Ուոքերը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

«Daily Mail»-ի տեղեկությամբ` անգլիական ակումբները համաձայնեցրել են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Այն կազմելու է 50 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար:

«Քաղաքայինները» երկար ժամանակ ցանկանում էին ձեռք բերել անգլիացուն, սակայն Դանի Ալվեսի հետ բանավոր համաձայնության հասնելուց հետո հետաձգել էին տրանսֆերը:

Այն բանից հետո, երբ բրազիլացին ընտրեց «Պարի Սեն Ժերմենը», «Մանչեսթեր Սիթին» վերադարձավ Ուոքերի թեկնածությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում