«Ուիմբլդոն». Հայտնի են կանանց եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

«Ուիմբլդոն». Հայտնի են կանանց եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

«Ուիմբլդոնում» տեղի են ունեցել կանանց մրցաշարի կիսաեզրափակչի հանդիպումները: Երկու դեպքում էլ լուրջ պայքար չի ծավալվել:

Գարբինե Մուգուրուսան մրցել է Մագդալենա Ռիբարիկովայի հետ և 6:1, 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել: Մեկ ժամից քիչ ավելի տևած մրցավեճում իսպանուհին մրցակցի 5 մատուցում է շահել, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել:

Եզրափակչի երկրորդ մասնակիցն է դարձել Վինուս Ուեիլյամսը: Ամերիկուհին 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Յոհանա Կոնտային: Խաղի ընթացքում 37-ամյա թենիսիստուհին 3 բրեյք է կատարել:

Մուգուրուսան ու Ուիլյամս քույրերից ավագը նախկինում հանդիպել են 4 անգամ, որոնցից 3-ում հաղթող է դարձել Վինուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում