«Արսենալը» հաղթել է ընկերական խաղում. Լակազետի գոլային նորամուտը (տեսանյութ)

«Արսենալը» հաղթել է ընկերական խաղում. Լակազետի գոլային նորամուտը (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Արսենալն» առաջին ընկերական խաղն է անցկացրել: Սիդնեյի «Ալյանց» մարզադաշտում Արսեն Վենգերի թիմը մրցել է այդ քաղաքի համանուն թիմի հետ ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հանդիպման մեկնարկում (4-րդ րոպե) ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ գեղեցիկ հարվածով հաշիվը բացել Պեր Մերտեսակերը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում (56) «զինագործների» օգտին սխալմամբ 11-մետրանոց տուգանային հարված է նշանակվել, երբ Թեո Ուոլքոտի հարվածից հետո գնդակը դիպչել է մրցակցի պաշտպանի մեջքին: Նշակետին մոտեցած Դենի Ուելբեքի հարվածից հետո դարպասապահ Էնդրյու Ռեդմեյնը փրկել է «Սիդնեյին»:

Խաղավերջում (83) լոնդոնցիներն ամրապնդել են հաղթանակը: Թիմի պատմության ամենաթանկ տրանսֆերը դարձած Ալեքսանդր Լակազետն իր նորամուտի խաղում մոտ տարածությունից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել:

Հանդիպման ընթացքում Արսեն Վենգերը փոխարինել է մեկնարկային կազմի բոլոր 11 ֆուտբոլիստներին: Խաղին ներկա է եղել 80 հազար հանդիսական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում