ՖԻԴԵ-ի Գրան պրի. Գիրի – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Գիրի – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Շվեյցարական Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի` տարվա 3-րդ Գրան պրիում տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ և ոչ-ոքի գրանցել: Ընդամենը 18-րդ քայլից հետո խաղաղ ելք է արձանագրվել, որովհետև շախմատիստները երեք անգամ անընդմեջ նույն քայլն են կատարել:

Արոնյանը վաստակած 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին տեղում է 5 միավոր վաստակած Թեմուր Ռաջաբովը:

Մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում