Սեմեդուն տեղափոխվում է «Բարսելոնա»

Սեմեդուն տեղափոխվում է «Բարսելոնա»

«Բենֆիկայի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: Կատալոնական sport.es և mundodeportivo.com կայքերը տեղեկացնում են, որ «կապտանռնագույները» համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Տրանսֆերը կազմելու է 35 միլիոն եվրո: Պորտուգալացու հետ կնքվելու է 4 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով: Սպասվում է, որ կատալոնական թիմում Սեմեդուն հանդես է գալու 2 համարի խաղաշապիկով:

Պորտուգալիայի նախորդ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 31 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» հրաժարվել էր «Արսենալի» լատերալ Հեկտոր Բելերինին ձեռք բերելու մտքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում