Չեմպիոնների լիգա. Որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը

Չեմպիոնների լիգա. Որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» բելառուսական ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է չեխական «Սլավիայի» հետ:

Բորիսովում Աբրահամ Խաշմանյանի թիմը ոչ-ոքի` 1:1 արդյունքի է հասել: Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 19-ին:

Որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը նախանշված են հուլիսի 25-26-ին, իսկ պատասխանները` օգոստոսի 1-2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում