«Լիվերպուլը» չի հանձնվում. կրկին ռեկորդային առաջարկ

«Լիվերպուլը» չի հանձնվում. կրկին ռեկորդային առաջարկ

«Լիվերպուլը» լուրջ քայլեր է ձեռնարկում «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտային ձեռք բերելու համար:

Մերսիսայդցիները նախկինում 65 միլիոն եվրո էին առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն մերժում ստացել: «Liverpool Echo»-ն տեղեկացնում է, որ անգլիական ակումբը նոր առաջարկ է կատարել, որն այս անգամ կազմում է 75 միլիոն եվրո: Եթե գործարքը կայանա, ապա գվինեացին կդառնա «Լիվերպուլի» պատմության խոշորագույն ձեռքբերումը:

Ինչ վերաբերվում է Կեյտային, ապա նա ցանկություն է հայտնել միանալու Յուրգեն Կլոպի թիմին: Կիսապաշտպան գերմանական ակումբին խնդրել է բաց թողնել իրեն:

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ Նաբիի համար «Լեյպցիգը» «Զալցբուրգին» վճարել է «ընդամենը» 15 միլիոն եվրո:

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում գվինեացին մասնակցել է 31 խաղի, որոնցում 7 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում