Նոր մանրամասներ «Բարսելոնայի» նորեկի տրանսֆերի շուրջ

Նոր մանրամասներ «Բարսելոնայի» նորեկի տրանսֆերի շուրջ

Երեկ` հուլիսի 14-ին «Բենֆիկայի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն պաշտոնապես տեղափոխվել է «Բարսելոնա»:

Կատալոնական ակումբը գործարքի մանրամասները չէր հաղորդել, փոխարենը դա արել է լիսաբոնցիների պաշտոնական կայքը:

Տրանսֆերն արժեցել է 30,5 միլիոն եվրո: Պայմանագրում ներառվել են պարգևավճարներ: Այսպես, «կապտանռնագույնների» կազմում 23-ամյա ֆուտբոլիստի անցկացրած յուրաքանչյուր 50 պաշտոնական խաղի համար «Բենֆիկան» ստանալու է 5 միլիոն եվրո:

Միաժամանակ, «El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ այդ պարգևավճարները տարածվում են միայն ընթացիկ պայմանագրի և հետագայում այն մեկ անգամ երկարաձգելու վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում