USD
EUR
RUB

Ինչպիսի՞ն կլինի նոր «Մանչեսթեր Յունայթեդը»

 
 
 

Եվրոպական ակումբային ֆուտբոլի գալիք մրցաշրջանի նախապատրաստման փուլի մեկնարկը տրված է: Իսկ հայ ֆուտբոլասերներից շատերին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Sport.times.am-ը անդրադարձել է մանչեսթերցիների կորուստներին և ձեռքբերումներին, ինչպես նաև այն խաղային դիրքերին, որոնք թարմության կարիք ունեն:

Մոուրինյուի թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է տրանսֆերների առումով քարտ-բլանշ տրամադրել Ժոզե Մոուրինյուին, ինչը շատ կարևոր է պորտուգալացի մասնագետի համար: Նա գրեթե միշտ բախվել է այս խնդրին իր նախկին ակումբներում՝ հատկապես Մադրիդի «Ռեալում» և «Չելսիում»: «Արքայական ակումբում» տրանսֆերների վերաբերյալ վերջնական խոսքը Ֆլորենտինո Պերեսինն էր, իսկ «Չելսիում» Մոուրինյուի ճանապարհին կանգնում էր ակումբի մարզական տնօրեն Մայքլ էմանելոն: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակը լրիվ այլ է, քանի որ չկա մարզական տնօրեն: Իսկ գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը լիովին վստահում է Մոուրինյուին:

Կորուստներն ու ձեռքբերումները

Թիմից հեռացել են Ուեյն Ռունին ու Զլատան Իբրահիմովիչը: Վերջինիս վերաբերյալ շշուկներ կան, որ կախված նրա ապաքինման ժամկետներից, հնարավոր է նոր պայմանագիր կնքվի շվեդ ռմբարկուի հետ: Բայց այս պահի դրությամբ Իբրան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ չէ:

Ինչ վերաբերում է նորեկներին, ապա նրանք դեռ երկուսն են՝ Ռոմելու Լուկակուն և Վիկտոր Լինդելոֆը: Վերջինիս տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» այնքան անսպասելի էր, որքան Էրիկ Բայիի տրանսֆերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Մոուրինյուն տաղանդավոր կենտրոնական պաշտպաններ ընտրելու հարցում չի սխալվում՝ Ռաֆայել Վարան, Կուրտ Զումա, Էրիկ Բայի: Դատելով Լինդելոֆի մասին հնչող կարիծիքներից՝ Ժոզեն այս անգամ ևս ճիշտ ընտրություն է կատարել:

Ինչո՞ւ Լուկակու, այլ ոչ Մորատա

Միանգամից մի քանի ծանրակշիռ փաստարկ. Լուկակուն բավական լավ տիրապետում է անգլերենին, երկար ժամանակ խաղում է ԱՊԼ-ում՝ ընդ որում տարբեր մակարդակի թիմերում, ինչը նշանակում է, որ ի տարբերություն Մորատայի, նա ադապտացվելու խնդրին չի բախվի: Բացի այդ, Լուկակուն ձախլիկ է, ինչը թեկուզև չնչին, բայց առավելություն է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ունի աջլիկ կենտրոնական հարձակվող Մարկուս Ռեշֆորդին: Մորատային ձեռք բերելու դեպքում այս խնդիրները կարող էին լուրջ գլխացավանք դառնալ Ժոզե Մոուրինյուի համար:

Ո՞ր դիրքերն ուժեղացնելու կարիք կա

Որքան էլ տարօրինակ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ ունի եզրերում: Դիտարկենք երկու խաղային սխեմա, որով կարող է հանդես գալ ՄՅՈՒ-ն, և պարզենք թե որ խաղային դիրքերում է թարմություն հարկավոր: Միանգամից բացառում ենք 4-4-2-ը, քանզի Ժոզեն շատ քիչ է ապավինում այս սխեմային, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նա պարզապես բավարար ռեսուրս չունի նման դասավորություն կիրառելու համար: Թիմում ընդամենը մեկ թոփ մակարդակի կենտրոնական հարձակվող կա, այն էլ նորեկ՝ Ռոմելու Լուկակուն:

Դասական 4-2-3-1

 

Այս դասավորության դեպքում մեկնարկային կազմի 7 ֆուտբոլիստների հիմնական թեկնածուները կան: Ինչու՞ հենց նրանք. սկսենք պաշտպաններից: Էրիկ Բային իրեն հիանալի դրսևորեց նախորդ մրցաշրջանում և ապահովեց իր տեղը մեկնարկային կազմում: Նրա կողքին ամենայն հավանականությամբ կխաղա Լինդելոֆը, քանի որ ոչ Սմոլինգը, ոչ Ջոնսը Մոուրինյուի պահանջներին չեն բավարարում և բացի այդ, շատ թափթափված խաղ են ցուցադրում պաշտպանությունում: Ռոխոյի և Բլինդի դեպքում իրավիճակը շատ խճճված է: Նախորդ մրցաշրջանում նրանք մեկ խաղում էին, մեկ մնում պահեստայինների նստարանին:

Կիսապաշտպանության կենտրոնում Պոգբա-Էռերա զույգն անկասկած հիմնականն է լինելու այս դասավորության դեպքում: Ռոմելու Լուկակուն իր տեղը կզբաղեցնի հարձակման կրակագծում: Իսկ ահա Մխիթարյանի դեպքում ամեն ինչ կախված է Մոուրինյուի ֆանտազիաներից: Եթե պորտուգալացին որոշի հայտնագործություններ չանել, ապա Մխիթարյանը կգործի 10 համարի դիրքում:

Ի՞նչ բացեր են առաջանում այս սխեմայում

Աջ պաշտպան - Առաջին թեկնածուն Անտոնիո Վալենսիան է, ով նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն էր: Երկրորդը՝ Մատեո Դարմիանն է, ով վերջին երկու տարում այդպես էլ չկարողացավ իրեն լավագույնս դրսևորել: Բայց, նրան կարելի է դիտարկել նաև ձախ եզրում, որտեղ իրավիճակն ավելի խճճված է:

Ձախ պաշտպան - Հիմնական թեկնածու չկա: Ռոխոն, Բլինդը, Դարմիանն ու Շոուն կարող են փակել այս դիրքը, կամ էլ նրանց փոխարեն կգա նոր ֆուտբոլիստ: Այդ դեպքում այս ցուցակից առնվազն մեկը, նույնիսկ երկուսը, կարող են հեռանալ թիմից:

Աջ կիսապաշտպան - Վերջին տարիներին այս դիրքը Մոուրինյուի ցանկացած թիմի թույլ կետն է, քանզի չկա անհրաժեշտ որակներով ձախլիկ ֆուտբոլիստ, ով կխաղա այնպես ինչպես Բեյլը՝ «Ռեալում» կամ Ռոբենը՝ «Բավարիայում»: Շատերը համոզված էին, որ Խամես Ռոդրիգեսը կդառնա այդ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում», բայց կոլումբացին տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»: Մոուրինյուի տրամադրության տակ եղած կիսապաշտպաններից այս դիրքում կարող են խաղալ Խուան Մատան, Ջեսի Լինգարդն ու Անդրեաս Պերեյրան, ով վերադարձել է թիմ՝ «Գրանադայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո: Ի դեպ, Մոուրինյուն մեծ հույսեր է կապում այս ֆուտբոլիստի հետ և շատ հնարավոր է, որ Պերեյրան մնա թիմում ու նույնիսկ դառնա մեկնարկային կազմի խաղացող: Նա բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, կարող է հանդես գալ կիսպաշտպանության ցանկացած կետում, բայց ավելի միտված է հարձակմանը:

Ձախ կիսապաշտպան - Հիմնական թեկնածուն Անտոնի Մարսիալն է, ով այդքան էլ լավ չանցկացրեց նախորդ մրցաշրջանը: Նրանից բացի, այս դիրքում կարող են խաղալ նույն Լինգարդը, Պերեյրան և Մխիթարյանը:

Հետևություն. Այս սխեման օգտագործելու դեպքում Մոուրինյուին անհրաժեշտ է առնվազն մեկ վինգեր՝ ցանկալի է ձախլիկ և եզրային պաշտպան:

4-3-3

 

Այս դասավորության դեպքում նույնպես անհրաժեշտ է ձախլիկ վինգեր և հստակություն պաշտպանության եզրերում: Մխիթարյանն այս սխեմայում կարող է խաղալ ձախից կամ տեխափոխվել աջ եզր՝ տեղը զիջելով Մարսիալին: Մնում է հենակետային կիսապաշտպանի դիրքը: Եթե հավատանք բրիտանական մամուլին, ապա մոտ օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Նեմանյա Մատիչին, ով հիանալի է հանդես գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Հետևություն. Մատիչի տրանսֆերի դեպքում, ամենայն հավականությամբ, Մոուրինյուն կընտրի հենց այս սխեման, քանզի ոչ Պոգբան, ոչ էլ Էռերան, ում դարձրել են փոխավագ, չի կարող մնալ պահեստայինների նստարանին:

Նախամրցաշրջանային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի 7 ընկերական հանդիպում և Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ՝ վիճարկելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հենց այս խաղերում էլ համապատասխան փորձարկումներ կատարելուց հետո Ժոզե Մոուրինյուն կներկայացնի նոր, ավելի մարտունակ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Առաջարկում ենք կարդալ նաև`

Ինչպիսի՞ն կլինի Մադրիդի «Ռեալը» գալիք մրցաշրջանում

 

Միհրան Ալեքսանյան

 

 

Լրահոս
Պաշտոնական. Վենգերը հեռանում է «Արսենալից» Անդրադարձեր և Մոյզես. «Չելսիի» արտագնա հաղթանակը (տեսանյութ) «Ատլետիկոն» խոշոր հաշվով պարտվեց (տեսանյութ) «Ռեալ» - «Ատլետիկ». Մադրիդցիները խաղավերջում փրկվեցին պարտությունից (տեսանյութ) Իտալիայի չեմպիոնական պայքարն ավելի սրվեց, թրիլեր Ֆլորենցիայում, այլ արդյունքներ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդը» ամրապնդվեց երկրորդ տեղում (տեսանյութ) Ագուերոյի համար մրցաշրջանն ավարտված է Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը (տեսանյութ) Վերջին 16 տարում առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում ակումբի սան չի եղել Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականը Ձեռքով գոլի պատճառով «Բարսելոնան» չհաղթեց «Սելտային» (տեսանյութ) Թենիսային հաշիվ. «Բավարիան»` Գերմանիայի գավաթի եզրափակչում (տեսանյութ) Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է Պատմության մեջ առաջին անգամ «Ալաշկերտը»` գավաթի եզրափակչում (տեսանյութ) «Ռեալ» - «Յուվենտուս» խաղի մրցավարը լուրջ սպառնալիքների է ենթարկվում Նեյմար. Ամենածանր պահին Մեսսին օգնեց ինձ Եվրոպայի առաջնության կմեկնի հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ Վասկես. Մարդիկ նախանձում են «Ռեալին» Յուրա Մովսիսյանի սկանդալային նորամուտը (տեսանյութ) ՊՍԺ-ն ջախջախեց «Մոնակոյին» և դարձավ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ) Իսկոյի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Մալագային» (տեսանյութ) Հռոմեական դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության արդյունքում «Մանչեսթեր Սիթին» այսօր դարձավ Անգլիայի չեմպիոն (տեսանյութ) «Ատլետիկոն» հաղթեց «Լևանտեին», Տորրեսը դարձավ հոբելյանական գոլի հեղինակ (տեսանյութ) Ռուրյան դերբիում «Շալկեն» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ) Բարձրագույն խումբ․ հետնապահները հաղթողին չորոշեցին (տեսագրություն) «Միլանը» և «Նապոլին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) «Արսենալը» պարտվեց «Նյուքասլին» և գրեթե զրկվեց 4-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից (տեսանյութ) «Ինտերն» ու «Ատալանտան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ) Եվս մեկ քայլ դեպի չեմպիոնությունը․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ) «Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ) «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ) Կիպրոսի Մ-15 հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» և ռեկորդ սահմանեց (տեսանյութ) Զիդան․ Զայրացնում է, որ 11-մետրանոցը որակում են որպես գողություն Լինեկեր․ Բուֆֆո՛ն, հանգստանալու ժամանակն է Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականները պարտվեցին «Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապանի» հետ, «Բանանցը» միացավ չեմպիոնական պայքարին (տեսանյութ) «Չելսին» կամային հաղթանակ տոնեց, Ժիրուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) Վարդան Մինասյան. Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական, եթե իր որակները ցույց տա
Ամենաընթերցված
website by Sargssyan