Մուգուրուսան` «Ուիմբլդոնի» չեմպիոն (տեսանյութ)

Մուգուրուսան` «Ուիմբլդոնի» չեմպիոն (տեսանյութ)

«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում տեղի է ունեցել եզրափակիչը:

Չեմպիոնության համար խաղում Գարբինե Մուգուրուսան 7:5, 6:0 հաշվով հաղթել է Վինուս Ուիլյամսին: Առաջին սեթում` 4:5 հաշվի ժամանակ 23-ամյա թենիսիստուհին մրցակցի երկու սեթ-փոինտից է փրկվել, որից հետո հսկայական խաղային առավելություն է ունեցել:

Իսպանուհու կարիերայում սա առաջին տիտղոսն է «Ուիմբլդոնում»: 2015 թվականին նա նույնպես մտել էր եզրափակիչ, որում համառ պայքարում զիջել էր Վինուսի կրտսեր քրոջը` Սերենային: Մուգուրուսան մեկ անգամ հաղթել է նաև «Ռոլան Գարոսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում