«Ալաշկերտ» — ԲԱՏԷ հանդիպման մրցավարները

«Ալաշկերտ» — ԲԱՏԷ հանդիպման մրցավարները

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և բելառուսական ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական բրիգադը: Այդ մասին տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» — ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում