Մոնտելա. Բոնուչին ու Ռամոսը տեխնիկայով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են

Մոնտելա. Բոնուչին ու Ռամոսը տեխնիկայով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կարծիք է հայտնել թիմի նորեկ Լեոնարդո Բոնուչիի մասին:

«Մեր ակումբը տրանսֆերային շուկայում լուրջ աշխատանք է կատարում` հրավիրելով փորձառու և երիտասրադ խաղացողների: Շատերն այլ լիգաներից են եկել, ուստի հարմարվելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: Ճնշում չեմ զգում, որովհետև ուժեղ ֆուտբոլիստներին մարզելն ավելի հեշտ է:

Բոնուչին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կարծում եմ` նա ու Սերխիո Ռամոսը տեխնիկայով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են: Երազել եմ աշխատել Լեոնարդոյի հետ»,- 43-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում