Ռուսաստանի առաջնությունը մեկնարկեց. Առաջին օրվա արդյունքները (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնությունը մեկնարկեց. Առաջին օրվա արդյունքները (տեսանյութ)

Հուլիսի 15-ին մեկնարկել է Ռուսաստանի նոր առաջնությունը:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ` Էդգար Մանուչարյանի ու Վարազդատ Հարոյանի «Ուրալն» ընդունել է «Ռոստովին»: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հարոյանն ու Մանուչարյանը հայտավորված չեն եղել։

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվել է Մախաչկալայի «Անժիին», որը մարզում է հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը: «Բանակայինները» 3:1 հաշվով վստահ հաղթանակ են տոնել:

Մոսկվացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Վիկտոր Վասինը (21-րդ րոպե), Ալեքսանդր Գոլովինը (49) և Բիբրաս Նատխոն (79, 11մ.), իսկ դաղստանյան թիմից` Իվան Մարկելովը (64):

Արտագնա հաղթանակ է տոնել նաև «Ուֆան», որը Սանկտ Պետերբուրգում 1:0 հաշվով պարտության է մատնել ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ «Տոսնոյին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում