«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է. Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է. Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

ԱՄՆ-ում նախապատրաստական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդը» «Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարի շրջանակում մրցել է «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: Հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով` 5:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ու մանչեսթերցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջումից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն փոխել է ամբողջ կազմը: 67-րդ րոպեին Հենրիխը դարձել է իր թիմի 4-րդ գոլի հեղինակը: Բացի այդ, նա դարպասը գրավելու մի քանի լավ պահեր է ունեցել: Երկրորդ կեսում անգլիական թիմի կազմում նորամուտն է նշել Ռոմելու Լուկակուն, սակայն գոլ չի խփել:

«Կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Ռաշֆորդը, մեկական անգամ աչքի են ընկել Մաուրան Ֆելայինին ու Անտոնի Մարսիալը: Կալիֆորնիացիներից, 0:5 հաշվի ժամանակ, երկու գոլ է հեղինակել մեքսիկացի Ջովանի Դոս Սանթոսը:

Չեմպիոնների միջազգային գավաթ
«Լոս Անջելես Գելեքսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:5
Գոլերը. Դոս Սանթոս (79, 88) – Ռաշֆորդ (2, 20), Ֆելայինի (26), Մխիթարյան (67), Մարսիալ (72)

Մխիթարյանի գոլը

Գոլերն ու վտանգավոր պահերը

Հետևեք մեզ նաև Telegram-ում