«Մանչեսթեր Սիթին» մեկական տրանսֆեր է վաճառել ու գնել (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթին» մեկական տրանսֆեր է վաճառել ու գնել (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նոլիտոն վերադարձել է Իսպանիա: 30-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Սևիլյայում»,- տեղեկացնում է անդալուսցիների պաշտոնական կայքը:

Տրանսֆերը կազմել է 9 միլիոն եվրո: Նոլիտոն «քաղաքայիններին» էր միացել մեկ տարի առաջ:

Միաժամանակ, անգլիական ակումբը հայտարարել է նորեկ ունենալու մասին: «Քաղաքայինները» ձեռք են բերել «Վասկո դա Գամայի» կենտրոնական կիսապաշտպան Դուգլաս Լուիսին:

Սպասվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ կտրվի իսպանական «Ժիրոնային», որի բաժնետոմսերը գնելու են «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը: Ոչ պաշտոնական տվյալներով բրազիլացու տեղափոխության համար վճարվել է 13 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված են նաև հնարավոր պարգևավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում