Ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը

Ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլը:

6 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովը: Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարից հետ մնացին կեսական միավորով և կիսեցին են 2-3-րդ տեղերը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով մրցաշարի վերջին տուրում հաղթեց Սալեհ Սալեմին (ԱՄԷ), 4.5 միավորով կիսեց 11-14-րդ տեղերը: Եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հավելենք, որ «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում