Արթուր Աբրահամը չնվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Արթուր Աբրահամը չնվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) և Արթուր Աբրահամի միջև աշխարհի չեմպիոնական մենամարտը:

Մենամարտը տևեց 12 ռաունդ, մրցավարների որոշմամբ տիտղոսը նվաճեց 27-ամյա Յուբենկը։

37-ամյա Արթուր Աբրահամը մինչև այս տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով, սա Աբրահամի կարիերայի 6-րդ պարտությունն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում