Մոուրինյու․ Վենգերն ունի այն ամենը, ինչը ցանկանում են մյուս մարզիչները

Մոուրինյու․ Վենգերն ունի այն ամենը, ինչը ցանկանում են մյուս մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Արսեն Վենգերն «Արսենալում» լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայմաններն ունի։

-Կարծում եմ «Արսենալը» լավ որոշում կայացրեց՝ ևս 2 տարով երկարաձգելով Վենգերի պայմանագիրը։ Բոլոր մարզիչները ցանկանում են լինել ուժեղ, ինքնուրույն, որոշում կայացնել՝ ուշադրություն չդարձնելով լրատվամիջոցների հրապարակումներին և երկրպագուներին։

Վենգերն ունի այն ամենը, ինչը ցանկանում են մյուս մարզիչները՝ ուժեղ ակումբ, 2 տարվա պայմանագիր, տիտղոսների համար պայքարելու հնարավորություն և ղեկավարության կողմից ֆանտաստիկ վերաբերմունք։ Նա արժանի է դրան։ Բոլոր մարզիչները երազում են նման պայմանների մասին,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Record»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում