USD
EUR
RUB

Ֆեդերեր․ Չէի հավատում, որ կարող եմ կրկին եզրափակչի մասնակցել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն «Ուիմբլդոնի» եզրափակիչ՝ խորվաթ Մարին Չիլիչի հետ հանդիպումից հետո գովաբանել է առողջական խնդիրներ ունեցող մրցակցին և մեկնաբանել է իր ռեկորդային հաղթանակը։

-Շատ դաժան է, երբ առողջական խնդիրներ ես ունենում եզրափակչի ժամանակ։ Հույս ունեմ՝ Չիլիչն ավելի հաջող եզրափակիչներ կունենա։ Նա պայքարեց, ինչպես կարողացավ։ Ինձ համար նա հերոս է։ Շնորհավորում եմ Մարինին հիանալի մրցաշարի կապակցությամբ։

Ժամանակավոր դադարն օգտակար եղավ ինձ համար։ Կրկին պատրաստ եմ կես տարով հեռանալ, եթե վերադարձս այսպես ֆանտաստիկ է լինելու։ Իսկ եթե լուրջ՝ անչափ ուրախ եմ գլխավոր տիտղոսն իմ ձեռքերում պահելու համար։ Սա աննկարագրելի զգացողություն է։ Ես չէի հավատում, որ կարող եմ կրկին խաղալ եզրափակչում, սակայն երազում էի «Ուիմբլդոնում» 8-րդ տիտղոսիս մասին։ Երազանքս իրականություն դարձավ։ Ես հիանալի մրցաշար անցկացրեցի, չպարտվեցի ոչ մի սեթ և հիմա տիտղոսն իմ ձեռքերում է։ Սա պարզապես ֆանտաստիկ է։ Հույս ունեմ՝ եկող տարի ևս կլինեմ այստեղ և կփորձեմ պաշտպանել տիտղոսս։

Հավանաբար, իմ տղաները չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանց թվում է, թե հայրիկը պարզապես հայտնվել է մեծ խաղահրապարակում։ Աղջիկներս էլ սիրում են հետևել խաղերիս, բայց ոչ շատ։ Նրանք ներկա են լինում միայն եզրափակիչներին,- պարգևատրման արարողության ժամանակ ասել է Ֆեդերերը, ով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի արդեն 19 տիտղոս ունի։

Լրահոս
Արոնյանին ոչ-ոքի են «պարտադրել» (կատարված քայլեր) «Բարսելոնան» օգնություն է առաջարկել «Սևիլյային» Մ-23. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշների տապալումը Երկու գոլ, հիվանդանոց, երեխայի ծնունդ. անգլիացի ֆուտբոլիստի զարմանալի օրը (լուսանկար) Բոաթրայթը ներողություն է խնդրել ու վերադարձել Հայաստանի հավաքական. մանրամասներ Մխիթարյանը` տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուների թվում, ամբողջական ցանկ Ինչո՞ւ է կրճատվել Մխիթարյանի խաղաժամանակը. Մոուրինյուի պատասխանը «Մերսեդեսը» հսկայական գումար է առաջարկելու Հեմիլթոնին Դիբալա. Մեր սերնդի համար Մեսսին Մարադոնայի պես նշանակություն ունի Զիդան. Գիտեի, որ Ռոնալդուի ու Բենզեմայի անհաջող շարքն ավարտվելու է Կլոպ. Միայն մեկ զենք ունենք, որից 15 րոպեով հրաժարվեցինք և… 0:3 հաշվի ժամանակ Բերիցոն իր սաներին ասել է, որ հիվանդ է քաղցկեղով «Մոնակոն» խոշոր հաշվով պարտվել է «Լեյպցիգին» ու դուրս մնացել Չեմպիոնների լիգայից (տեսանյութ) «Սևիլյան» հիանալի քամբեք կատարեց «Լիվերպուլի» հետ խաղում (տեսանյութ) F խումբ. «Նապոլիի» խոշոր ու «Մանչեսթեր Սիթիի» նվազագույն հաշվով հաղթանակները (տեսանյութ) ՉԼ․ «Ռեալը» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, «Բորուսսիան» կորցրեց հնարավորությունները (տեսանյութ) «Բորուսսիա» - «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Հայտնի են «Սևիլյա» - «Լիվերպուլ» խաղի մեկնարկային կազմերը ՉԼ. G խմբի առաջատարների խաղում ոչ-ոքի է գրանցվել (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. «Սպարտակը» վերջին րոպեին բաց է թողել հաղթանակը (տեսանյութ) Ասիայի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները Թոփ-5 լիգաներ. Ռոնալդու-Բենզեմա զույգն արդյունավետությամբ նախավերջին տեղում է Ռայան Բոաթրայթը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից «Հպարտանա՞մ». Կրաուչի արձագանքն իր անսովոր ռեկորդին Ովքե՞ր են հետապնդում Ռոնալդուին ու Մեսսիին. ռմբարկուական պայքար ՉԼ-ում Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆ մտնելու շանսերը Թուրան. Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից» Ադուրիսը գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը Հայտնի է՝ ովքեր են անցկացնելու աշխարհի առաջնության վիճակահանությունը Զիդան․ Ես միշտ լավատես եմ «Mundo Deportivo»․ Օզիլը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը Նոլիտո․ Գվարդիոլան անսպասելիորեն կտրեց թևերս Կավանի․ Ես և Նեյմարն ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար «Ռեալի» արձագանքն անհաջող մեկնարկին. երկու աստղային տրանսֆերների փորձ Մայքլ Օուենը պատրաստվում է ժոկեյ դառնալ Ադեբայոր. Ռոսիցկին կարող էր վնասվածք ստանալ նույնիսկ խոսելիս Դին - Արոնյան պարտիան ավարտվել է 20 քայլում Դե Բրյունեն ԱՊԼ-ի պատմության կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել ԱՊՕԵԼ – «Ռեալ». Ռամոսը չի մասնակցելու խաղին Հռչակավոր նախկին թենիսիստուհին մահացել է
website by Sargssyan